-
07.03.2013|
14:58
Մարտի 14-ից Լոնդոնում կմեկնարկի շախմատային թագի հավակնորդների միջազգային մրցաշարը: Ութ գրոսմայստերների մասնակցությամբ մրցույթը լինելու է երկշրջան, կողմերը հնարավորություն ունեն միմյանց հետ խաղալու թե սպիտակ, թե սեւ խաղաքարերով:
-
07.03.2013|
14:54
Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի առաջին չորս թիմն արդեն հայտնի է: Երեկվանից Մադրիդի «Ռեալին» ու Դորտմունդի «Բորուսիային» միացան ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Յուվենտուսը»: Հաշվի առնելով այս թիմերի աստղային կազմը` սկզբունքորեն անվարան կարելի է ասել` եղավ այն, ինչ սպասվում էր: Իհարկե, բացառություն կարելի է անել միայն «Ռեալ»-«Մանչեստր Յունայթեդ» զույգին, որտեղ կողմերի հնարավորությունը գրեթե բացարձակապես հավասար էր:
-
06.03.2013|
13:44
Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Մանչեստր Յունայթեդ»-Մադրիդի «Ռեալ», Դորտմունդի «Բորուսիա»-«Շախտյոր» պատասխան հանդիպումները: Ինչպես 2000 եւ 2003 թվերին, այնպես էլ հիմա մադրիդցիներն անհաղթահարելի արգելք եղան մանչեստրցիների ճանապարհին: «Ռեալը», շնորհիվ Լուկա Մոդրիչի ու Քրիշտիանու Ռոնալդուի գոլերի, կամային հաղթանակի հասավ:
-
05.03.2013|
14:56
Այսօր «Մանչեստր Յունայթեդ»-Մադրիդի «Ռեալ» պատասխան խաղն է: Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ դուրս գալու համար կողմերի առաջին հանդիպման 1:1 արդյունքը «Յունայթեդին» հնարավորություն է տալիս պատասխան խաղում բավարարվել ոչ-ոքիով: Սակայն դա անպայման պիտի լինի գոլազուրկ ոչ-ոքի, քանզի թվային այլ տեսքով արտահայտված ցանկացած ոչ-ոքի ուղիղ հաղթանակի արժեք է ստանում «Ռեալի» համար, բացառությամբ մադրիդյան հանդիպման արդյունքի կրկնությունից, որը բերելու է լրացուցիչ խաղակեսի: Կողմերից որեւէ մեկի հաղթանակի տարբերակը չենք դիտարկում, որովհետեւ այն ուղիղ ելք է մեկ քառորդ:
-
05.03.2013|
12:10
Ավարտվեց ծանրամարտի հանրապետական պատանեկան առաջնությունը: Այն աչքի ընկավ մասնակիցների բավական մեծ թվակազմով` շուրջ 165 ծանրորդ-ծանրորդուհի: Եթե աղջիկների մրցակցությունը, հար և նման օրեր առաջ կայացած մեծահասակների առաջնությանը (ժամանակը կգա` կխոսենք մեր մեծահասակների մրցելույթից), չառանձնացավ բարձր արդյունքներով, ապա նույնը չի կարելի ասել տղաների մասին:
-
05.03.2013|
12:08
Երկրի առաջնությանն ընդառաջ նախապատրաստական փուլն ավարտող Մոսկվայի «Սպարտակի» հերթական մրցակիցը նորվեգական «Մոլդիեն» էր: Եզրափակիչ ստուգողական խաղում Յուրա Մովսիսյանը նորից աչքի է ընկել ռմբարկուի իր որակներով:
-
05.03.2013|
12:05
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում անցած հանգստյան օրերը նշանավորվեցին Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի play off-յան հանդիպումների շնչի սաստկացումով, թեպետ առաջնություններ էլ կային, որտեղ առանց այդ շնչի էլ ամեն ինչ չափից ավելի էլեկտրականացած էր:
-
04.03.2013|
16:47
Արդեն այս ամռանից, մինչեւ «Մրցաշրջան-2012-2013»-ի ավարտը, հնարավոր է, որ Լոնդոնի «Չելսին» գլխավորի ներկայումս Ռուսաստանի ազգայինի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:
-
03.03.2013|
13:14
Երկրի առաջնության հերթական տուրում դառնալով հերթական գոլի հեղինակ` Լիոնել Մեսին կրկնեց լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդը` տասնութ գնդակ կլասիկոներում: Դա եղավ «Սանտյագո Բերնաբեուում», այսօր, «Բարսելոնի» համար տանուլ տված խաղում:
-
03.03.2013|
13:12
Այսպիսին եղավ Իսպանիայի առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպման մրցավար Միգել Անխել Պերես Լասայի լավ էլ կասկածելի մրցավարության հետեւանքը` խաղավերջում չնշանակված ակնհայտ տասնմեկմետրանոցով (հօգուտ «Ռեալի»), որը կարող էր մադրիդցիներին զրկել վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ կատալոնցիներին հաղթելու հնարավորությունից, թեպետ իր այսօրվա խաղով «Ռեալն» ապացուցեց, որ անվիճելիորեն գերազանցում է «Բարսելոնին»: